
Մենք կօգնենք Ձեզ խմբագրել և սրբագրել Ձեր գրքերը, հոդվածները, զեկուցումները, պայմանագրերը, ձեռնարկները, կատալոգները և բրոշյուրները, եթե Դուք այդ անելու ժամանակ չունեք: Թարգմանության խմբագրումը անկախ է թարգմանության գործընթացից. այն իրականացվում է լեզվակիր-մասնագետի կողմից, որը նաև մասնագիտացված է թարգմանվող նյութի ոլորտում: Խմբագրումը մեկ այլ թարգմանչի կողմից բնագրի վերանայումն է` համոզվելու համար, որ այն լիովին ճիշտ է հասկացվել և թարգմանվել:
Սրբագրումը ուղղագրական, կետադրական, քերականական և ոճական սխալների ուղղումն է:
Խմբագրելով կամ սրբագրելով տեքստը` մենք կարող ենք վերադարձնել ձեր փաստաթուղթը համապատասխան մեկնաբանություններով` կցված գունային երանգով ընդգծված ուղղումներով, որոնք ձեզ կօգնեն հեշտությամբ տարբերակել մեր կողմից կատարված փոփոխությունները: Ի լրումն այս ամենի` մենք ձեզ կտրամադրենք տեքստի վերջնական խմբագրված կամ սրբագրված տարբերակը` կատարված փոփոխություններով և առանց գունային երանգով ընդգծված ուղղումների:
Խմբագրման գինը կազմում է թարգմանության ընդհանուր գնի 50%:
Սրբագրման գինը կազմում է թարգմանության ընդհանուր գնի 30%:
Ոլորտ |
Խմբագրման գներ |
Սրբագրման գներ |
Տեղեկատվական և հեռահաղորդակցման |
3000AMD |
1800AMD |
Տնտեսագիտական և ֆինանսական |
3250AMD |
1950AMD |
Տեխնիկական և արդյունաբերական |
3250AMD |
1950AMD |
Իրավաբանական և օրենսդրական |
3250AMD |
1950AMD |
Բժշկական |
3750AMD |
2250AMD |
Լրագրային և հրատարակչական |
3000AMD |
1800AMD |
Ինտերնետ կայքերի |
3250AMD |
1950AMD |
Գները սահմանված են 1 էջի համար:
Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար:
հեռ.` (+ 374 060) 441 441: Էլ-փոստ` contact@ldt.am