Դասընթացներ
Գրավոր թեստի և բանավոր հարցման հիման վրա ուսանողները բաժանվում են համապատասխան խմբերի, որոնց քանակը 6-ից չի գերազանցում: Դասընթացները նախատեսված են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են խոսել հայերեն:
Ավելին
Գրանցում
Եթե դուք արդեն կատարել եք դասընթացի ընտրությունը, խնդրում ենք լրացնել գրանցման ձևը և սեղմել "Register" կոճակը: Մենք Ձեր գրանցումը կհաստատենք էլ.փոստով: Խնդրվում է ձևը լրացնել լատինական տառերով:         
Ավելին
Կապ
Հասցե: ՀՀ, Երևան Հեռ. (+374) 91 43 73 90   Էլ. փոստ ՝ contact@ldt.am  
Ավելին
Մեր մասին

«Լազարյան Դպրատուն» կենտրոնը կազմակերպում է հայոց լեզվի և հայ մշակույթի, ինչպես նաև մի շարք օտար լեզուների ինտենսիվ դասընթացներ միջազգային լավագույն փորձին և չափորոշիչներին համապատասխան:

Դպրատան առաջնային առաքելությունը օտարազգի ուսանողներին հայոց լեզվի ուսուցումն է և հայ մշակույթին ծանոթացումը: Նշված առաքելության շրջանակներում մենք էապես կարևորում ենք հետևյալ ուղղությունների շարունակական զարգացումը.  

 - հնդևվրոպական լեզվաընտանիքում ուրույն ճյուղ հանդիսացող ինքնատիպ և հարուստ հայոց լեզվի մատուցումը հետաքրքրվող այլազգի անհատներին,  

- հայոց լեզվի տարածումը աշխարհով մեկ սփռված հայության մեջ` հնարավորություն տալով սփյուռքահայությանը սովորել հայերեն հայրենիքում, 

- Հայաստան գործուղված օտարերկրյա մասնագետներին և գործարարներին ապահովել հայերենի/ռուսերենի համապատասխան իմացություն: 

 

Մեր դասախոսները յուրահատուկ մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր ուսանողի հանդեպ, իսկ հարմարավետ լսարանները և բարյացակամ մթնոլորտը թույլ են տալիս ուսանողին` արագ ընտելանալու իրենց համար նոր երկրի անծանոթ միջավայրին: Դասընթացները վարում են փորձառու մանկավարժներ, որոնք ունեն և մեծ փորձ հայոց և ռուսաց լեզուները` որպես օտար լեզու ուսուցանելու գործում: Մանկավարժների ընտրության ժամանակ հաշվի է առնվել լեզվի ուսուցման գործընթացին ուսանողներին ներգրավելու և հետաքրքրելու նրանց ընդունակությունը: 

Հայոց լեզվի դասընթացների ընթացքում օգտագործվում են մեր կենտրոնի լեզվաբանների կողմից մշակված հատուկ մեթոդական ձեռնարկներ: Բազմազան տեղեկատվական տեքստերով և մատչելի ու հետաքրքիր քերականական վարժություններով հարուստ դասագրքերը հիանալի հնարավորություն են ընձեռում սովորողին` ծանոթանալու բազմահարուստ լեզվին, Հայաստանի պատմությանն ու մշակույթին: 

 

«Լազարյան Դպրատունը» տրամադրում է նաև գրավոր և բանավոր թարգմանական ծառայություններ ավելի քան 10 լեզուներով:  Աշխատանքային գործունեության ընթացքում մեր պատվիրատուներին մատուցվել են թարգմանական ծառայություններ տարբեր ոլորտներում` ապահովելով թարգմանված նյութի բարձր որակ: