
Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը |
Ամանոր և Ծննդյան տոներ. դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և 2-ին՝ Ամանոր, հունվարի 3-ին, 4-ին և 5-ին՝ նախածննդյան տոներ, հունվարի 6-ին՝ Սուրբ Ծնունդ և Հայտնություն (ոչ աշխատանքային օրեր) |
Հունվարի 7 |
Մեռելոց հիշատակի օր (ոչ աշխատանքային օր) |
Հունվարի 28 |
Բանակի օր (ոչ աշխատանքային օր) |
Փետրվարի 21 |
Մայրենի լեզվի օր |
Փետրվարի 28 |
Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր |
Մարտի 8 |
Կանանց տոն (ոչ աշխատանքային օր) |
Ապրիլի 1 |
Երգիծանքի և հումորի օր |
Ապրիլի 7 |
Մայրության և գեղեցկության տոն |
Ապրիլի 24 |
Ցեղասպանության զոհերի հիշատակի օր (ոչ աշխատանքային օր) |
Մայիսի 1 |
Աշխատանքի օր (ոչ աշխատանքային օր) |
Մայիսի 8 |
Երկրապահի օր |
Մայիսի 9 |
Հաղթանակի և խաղաղության տոն (ոչ աշխատանքային օր) |
Մայիսի 15 |
Ընտանիքի օր |
Մայիսի 28 |
Հանրապետության տոն (ոչ աշխատանքային օր) |
Հունիսի 1 |
Երեխաների իրավունքների պաշտպանության օր |
Հունիսի 14 |
Բռնադատվածների հիշատակի օր |
Հուլիսի 5 |
Սահմանադրության օր (ոչ աշխատանքային օր) |
Սեպտեմբերի 1 |
Գիտելիքի և դպրության օր |
Սեպտեմբերի 21 |
Անկախության տոն (ոչ աշխատանքային օր) |
Հոկտեմբերի 5 |
Ուսուցչի օր |
Հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը |
Թարգմանչաց տոն |
Նոյեմբերի 10 |
Տեղական ինքնակառավարման օր |
Դեկտեմբերի 7 |
Երկրաշարժի զոհերի հիշատակի օր |
Սուրբ Զատկից 8 շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը |
Սուրբ Վարդանանց տոն՝ բարի գործի և ազգային տուրքի օր
|
Սուրբ Զատկից 64 օր հետո՝ կիրակի օրը |
Սուրբ Էջմիածնի տոն |