Դասընթացներ
Գրավոր թեստի և բանավոր հարցման հիման վրա ուսանողները բաժանվում են համապատասխան խմբերի, որոնց քանակը 6-ից չի գերազանցում: Դասընթացները նախատեսված են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են խոսել հայերեն:
Ավելին

Միջինից բարձր մակարդակում առաջարկում ենք 24 պարապմունք:
Տվյալ մակարդակի դասընթացների ավարտին մեր ուսանողները կարող են ազատ հաղորդակցվել ինչպես առօրյա, այնպես էլ մասնագիտական թեմաների շուրջ, կարող են գրել թեմատիկ շարադրություններ, խոսել իրենց ապագա և անցյալ ծրագրերի շուրջ, վարել տարբեր թեմաներով երկխոսություններ, կարդալ, հասկանալ, թարգմանել թեմատիկ բարդ տեքստեր:
Ուսուցանվող քերականություն. Բայերի տեսակներ և ժամանակաձևեր, գոյական անուն, հոլովները և հոլովումները, ածական անուն, մակբայներ, նախդիրներ և դրանց հոլովառությունը և այլն:
Դասընթացների օրերը` երկուշաբթիից ուրբաթ:
Շաբաթական` 3 կամ 4 պարապմունք:
Խմբակային` 24 դասի վարձը` 108 000 դրամ:
Անհատական` 24 դասի վարձը` 132 000 դրամ: