
«Լազարյան Դպրատուն» կենտրոնն առաջարկում է օտար լեզուների դասընթացներ`
անգլերեն ֆրանսերեն ռուսերեն
լեհերեն իտալերեն իսպաներեն
գերմաներեն հունարեն չինարեն
թուրքերենի պարսկերեն արաբերեն
եբրայերեն
Դասընթացները վարում են փորձառու մասնագետներ: Դասերն անցկացվում են ժամանակակից սարքավորումներով հագեցած հարմարավետ լսարաններում: Անհրաժեշտության դեպքում դասընթացները կարող են կազմակերպվել նաև պատվիրատուի հաստատությունում: Կազմակերպում ենք ինչպես խմբակային, այնպես էլ անհատական դասընթացներ:
Խումբը բաղկացած է 4-6 ուսանողներից:
Որպես լավագույն տարբերակ մենք առաջարկում ենք շաբաթական 3 պարապմունք 1.5 – 2.5 ժամ տևողությամբ` կախված ուսանողների քանակից: Դասընթացների ժամանակ կիրառվում են ձայներիզներ և տեսաերիզներ, որոնք օգնում են ամրապնդելու ուսանողների քերականական և լեզվական գիտելիքները:
Ընդհանուր տեղեկություններ օտար լեզուների դասընթացների վերաբերյալ:
Օտար լեզուների ընդհանուր/խոսակցական դասընթացները նախատեսված են սկսնակից մինչև միջինից բարձր մակարդակների համար: Խմբակային պարապմունքի տևողությունը 2-2.5 ժամ է, անհատական պարապմունքինը` 1.5 ժամ: Դասընթացներն ուղղված են այնպիսի լեզվական ունակությունների զարգացմանը, ինչպիսիք են քերականություն, ընթերցանություն, լսողություն, բանավոր և գրավոր խոսք:
1. Սկսնակ` 24 պարապմունք
2. Տարրական` 24 պարապմունք
3. Միջինից ցածր` 32 պարապմունք
4. Միջին` 32 պարապմունք
5. Միջինից բարձր` 32 պարապմունք
Խմբակային պարապմունքների 1 դասի արժեքը 2000 դրամ է:
Անհատական 1 դասընթացի արժեքը 4000 դրամ է:
Առաջարկում ենք նաև բիզնես անգլերենի դասընթացներ: Դասընթացը նպատակ ունի զինել սովորողներին լեզվական այնպիսի հմտություններով, որոնք անհրաժեշտ կլինեն գործնական թեմաներով զրույցներ, մեկնաբանումներ, քննարկումներ և առաջարկներ անելու համար:
Բիզնես անգլերենի դասընթացն ունի տարրական, միջինից ցածր, միջին և միջինից բարձր մակարդակներ:
Խմբակային պարապմունքի տևողությունը 2.5-3 ժամ է, անհատական պարապմունքինը` 1.5 ժամ:
Խմբակային պարապմունքների 1 դասի արժեքը 2500 դրամ է:
Անհատական պարապմունքների 1 դասի արժեքը 4000 դրամ է: