
«Լազարյան Դպրատան» թարգմանիչների ցանցը համալրված է այնպիսի լեզվաբաններով, որոնք ունեն առնվազն 5 տարվա թարգմանական աշխատանքի փորձ, բարձր որակավորում և մասնագիտացված են համապատասխան ոլորտներում:
Ավելի քան 10 լեզուներով սահուն խոսող մեր թարգմանիչները ցանկացած ժամանակ իրենց մասնագիտական ծառայություններն են առաջարկում Ձեզ:
Բանավոր թարգմանական ծառայությունների տեսակները.
«Լազարյան Դպրատունն» առաջարկում է բանավոր թարգմանության բարձրակարգ ծառայություններ բազմաբնույթ իրադարձությունների համար, ինչպես` գործարար հանդիպումներ, գիտաժողովներ և զանազան ուսուցողական դասընթացներ:
Մենք տրամադրում ենք հաջորդական և համընթաց թարգմանությունների ծառայություններ:
Հաջորդական թարգմանության տեսակը հատուկ է պաշտոնական իրադարձություններին, որտեղ թարգմանությունը կատարվում է յուրաքանչյուր նախադասությունից կամ կարճ խոսքից հետո` 1-3 րոպե տևողությամբ: Այդ պատճառով է, որ այս թարգմանությունը հաճախ երկարաձգում է հանդիպումների տևողությունը: Այս տեսակը կիրառվում է դատավարությունների, փոքր գիտաժողովների, խմբակային քննարկումների, դասընթացների և սեմինարների ժամանակ:
Կատարվում են նաև մասնավոր հանդիպումների թարգմանություններ, որոնցից են` լիազորված անձանց հանդիպումներ, վկայություն, հիվանդանոցային այցելություններ, հարցազրույց, հեռախոսային խոսակցություններ, լսումներ:
Համընթաց թարգմանության տեսակը չափազանց լուրջ, պատասխանատու և պարտադրող գործընթաց է, հիմնականում կիրառվում է բազմալեզու հանդիպումների ժամանակ, որտեղ արտաբերվող խոսքը թարգմանվում է 2-3 վայրկյան հապաղումով:
Այս տեսակ թարգմանական ծառայությունը պահանջում է ձայնամեկուսիչ խցիկներում 2 կամ 3 թարգմանիչներից կազմված թիմերի աշխատանք: Թարգմանիչները խոսում են խոսափողով, իսկ տվյալ լեզվին չտիրապետող մասնակիցները լսում են ականջակալներով:
Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար`
հեռ.` (+ 374 060) 441 441: Էլ-փոստ: contact@ldt.am