Դասընթացներ
Գրավոր թեստի և բանավոր հարցման հիման վրա ուսանողները բաժանվում են համապատասխան խմբերի, որոնց քանակը 6-ից չի գերազանցում: Դասընթացները նախատեսված են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են խոսել հայերեն:
Ավելին
Գրանցում
Եթե դուք արդեն կատարել եք դասընթացի ընտրությունը, խնդրում ենք լրացնել գրանցման ձևը և սեղմել "Register" կոճակը: Մենք Ձեր գրանցումը կհաստատենք էլ.փոստով: Խնդրվում է ձևը լրացնել լատինական տառերով:         
Ավելին
Կապ
Հասցե: ՀՀ, Երևան Հեռ. (+374) 91 43 73 90   Էլ. փոստ ՝ contact@ldt.am  
Ավելին
Գլխավոր

 

 

«Լազարյան Դպրատունը» հիմնադրվել է 2005 թվականին` հայերեն գրերի ստեղծման 1600-ամյա հոբելյանի առթիվ: Կենտրոնը գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանի կենտրոնում: «Լազարյան Դպրատունը» առաջարկում է հայերեն և ռուսերեն լեզուների դասընթացներ արտասահմանցիների համար, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ լեզուների դասընթացներ, քաղաքակրթության դասընթացներ հայերենի բարձր մակարդակների ուսանողների համար, ինչպես նաև թարգմանական, խմբագրման ծառայություններ:

Պատահական չէ, որ կենտրոնը ստացել է «դպրատուն» անվանումը: Այն իր մեջ ամփոփում է դպրոցում ինչպես տանը գաղափարը:

Մեր մասնագետները յուրահատուկ մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր ուսանողի հանդեպ, իսկ հարմարավետ կենտրոնը և բարյացակամ մթնոլորտը թույլ են տալիս ուսանողին` արագ ընտելանալու իրենց համար նոր երկրի անծանոթ միջավայրին:

Արդեն շուրջ 15 տարի է, ինչ «Լազարյան Դպրատուն» կենտրոնը զբաղվում է նաև թարգմանական գործունեությամբ և այս ոլորտում նույնպես իր ուրույն տեղն ունի Հայաստանյան և միջազգային շուկայում:

Մեր աշխատակազմի անդամները որդեգրել են հետևյալ սկզբունքը` ստեղծել ճկուն և բարեհամբույր միջավայր և առավելագույնս բավարարել բազմամշակութային, բազմալեզու և բազմակրոն հաճախորդների ցանկացած պահանջները:

 

 

 

 

 

Բանավոր թարգմանական ծառայություններ
Լազարյան Դպրատան թարգմանիչների ցանցը համալրված է այնպիսի լեզվաբաններով, որոնք ունեն առնվազն 5 տարվա թարգմանական աշխատանքի փորձ, բարձր որակավորում և մասնագիտացված են համապատասխան ոլորտներում:  Ավելի ...
Ավելին
Ռուսերենի դասընթացներ
«Լազարյան Դպրատուն» կենտրոնն առաջարկում է ռուսերեն լեզվի անհատական և խմբակային դասընթացներ արտասահմանցիների համար:  Դասընթացները նախատեսված են հետևյալ մակարդակների համար`    
Ավելին
Խմբագրում և սրբագրում
Մենք կօգնենք Ձեզ խմբագրել և սրբագրել Ձեր գրքերը, հոդվածները, զեկուցումները, պայմանագրերը, ձեռնարկները, կատալոգները և բրոշյուրները, եթե Դուք այդ անելու ժամանակ չունեք: Թարգմանության խմբագրումը անկախ է թարգմանության ...
Ավելին