«Լազարյան Դպրատունը» հիմնադրվել է 2005 թվականին` հայերեն գրերի ստեղծման 1600-ամյա հոբելյանի առթիվ: Կենտրոնը գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանի կենտրոնում: «Լազարյան Դպրատունը» առաջարկում է հայերեն և ռուսերեն լեզուների դասընթացներ արտասահմանցիների համար, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ լեզուների դասընթացներ, քաղաքակրթության դասընթացներ հայերենի բարձր մակարդակների ուսանողների համար, ինչպես նաև թարգմանական, խմբագրման ծառայություններ:
Պատահական չէ, որ կենտրոնը ստացել է «դպրատուն» անվանումը: Այն իր մեջ ամփոփում է դպրոցում ինչպես տանը գաղափարը:
Մեր մասնագետները յուրահատուկ մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր ուսանողի հանդեպ, իսկ հարմարավետ կենտրոնը և բարյացակամ մթնոլորտը թույլ են տալիս ուսանողին` արագ ընտելանալու իրենց համար նոր երկրի անծանոթ միջավայրին:
Արդեն շուրջ 15 տարի է, ինչ «Լազարյան Դպրատուն» կենտրոնը զբաղվում է նաև թարգմանական գործունեությամբ և այս ոլորտում նույնպես իր ուրույն տեղն ունի Հայաստանյան և միջազգային շուկայում:
Մեր աշխատակազմի անդամները որդեգրել են հետևյալ սկզբունքը` ստեղծել ճկուն և բարեհամբույր միջավայր և առավելագույնս բավարարել բազմամշակութային, բազմալեզու և բազմակրոն հաճախորդների ցանկացած պահանջները: