|
Մենք կօգնենք Ձեզ խմբագրել և սրբագրել Ձեր գրքերը, հոդվածները, զեկուցումները, պայմանագրերը, ձեռնարկները, կատալոգները և բրոշյուրները, եթե Դուք այդ անելու ժամանակ չունեք:
Թարգմանության խմբագրումը անկախ է թարգմանության գործընթացից. այն իրականացվում է լեզվակիր-մասնագետի կողմից, որը նաև մասնագիտացված է թարգմանվող նյութի ոլորտում: Խմբագրումը մեկ այլ թարգմանչի կողմից բնագրի վերանայումն է` համոզվելու համար, որ այն լիովին ճիշտ է հասկացվել և թարգմանվել:
Սրբագրումը ուղղագրական, կետադրական, քերականական և ոճական սխալների ուղղումն է:
Խմբագրելով կամ սրբագրելով տեքստը` մենք կարող ենք վերադարձնել ձեր փաստաթուղթը համապատասխան մեկնաբանություններով` կցված գունային երանգով ընդգծված ուղղումներով,
որոնք ձեզ կօգնեն հեշտությամբ տարբերակել մեր կողմից կատարված փոփոխությունները: Ի լրումն այս ամենի` մենք ձեզ կտրամադրենք տեքստի վերջնական խմբագրված կամ սրբագրված տարբերակը` կատարված փոփոխություններով և առանց գունային երանգով ընդգծված ուղղումների:
| Ոլորտ |
Խմբագրման գներ |
Սրբագրման գներ |
| Տեղեկատվական և հեռահաղորդակցման | 2.800AMD | 1.800AMD |
| Տնտեսագիտական և ֆինանսական | 3.000AMD | 2.000AMD |
| Տեխնիկական և արդյունաբերական | 3.000AMD | 2.000AMD |
| Իրավաբանական և օրենսդրական | 3.000AMD | 2.000AMD |
| Բժշկական | 3.500AMD | 2.500AMD |
| Լրագրային և հրատարակչական | 2.800AMD | 1.800AMD |
| Ինտերնետ կայքերի | 3.000AMD | 2.000AMD |
Գները սահմանված են 1 էջի համար:
Շտապեք կապվել մեզ հետ` ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար: հեռ.` (374 10) 54 29 09, 54 09 14, 52 37 87, Էլ-փոստ. contact@ldt.am:
|