Translation and Interpretation Services

Armenian English French Russian
Գլխավոր | Գրավոր թարգմանություն | Բանավոր թարգմանություն | Խմբագրւմ և սրբագրում
Գրավոր թարգմանական ծառայություններ
Լազարյան Դպրատունն իր տրամադրության տակ ունի մասնագիտացված փորձառու թարգմանիչների ցանց և մշտապես վերահսկում է թարգմանված բոլոր աշխատանքների որակը: Մենք ...
Մանրամասն >>
Խմբագրման և սրբագրման ծառայություններ
Մենք կօգնենք Ձեզ խմբագրել և սրբագրել Ձեր գրքերը, հոդվածները, զեկուցումները, պայմանագրերը, ձեռնարկները, կատալոգները և բրոշյուրները, եթե Դուք այդ անելու ժամանակ ...
Մանրամասն >>
Կապ
Հասցե: Երեւան Սայաթ-Նովա 21ա
Հեռ./Ֆաքս: (374 10) 54-29-09, 54 09 14, 52-37-87
Էլ. փոստ: contact@ldt.am
 
Բանավոր թարգմանական ծառայություններ

Լազարյան Դպրատան թարգմանիչների ցանցը համալրված է այնպիսի լեզվաբաններով, որոնք ունեն առնվազն 5 տարվա թարգմանական աշխատանքի փորձ, բարձր որակավորում և մասնագիտացված են համապատասխան ոլորտներում : Ավելի քան 10 լեզուներով սահուն խոսող մեր թարգմանիչները ցանկացած ժամանակ իրենց մասնագիտական ծառայություններն են առաջարկում Ձեզ:

Բանավոր թարգմանական ծառայությունների տեսակները

Լազարյան Դպրատունն առաջարկում է նաև բանավոր թարգմանության բարձրակարգ ծառայություններ բազմաբնույթ իրադարձությունների համար, ինչպես` գործարար հանդիպումներ, գիտաժողովներ և զանազան ուսուցողական դասընթացներ: Մենք տրամադրում ենք հատուկ, հաջորդական և համընթաց թարգմանությունների ծառայություններ:

Հատուկ թարգմանության տեսակը հարմար է այնպիսի գործնական հանդիպումների համար, ինչպիսիք ենª հավատարմատարների հանդիպումները, դատական գործընթացի ժամանակ անհրաժեշտ վկայությունները, հիվանդանոցային այցելությունները, հարցազրույցները, հեռախոսային զրույցները, լսումները և այլն: Այս թարգմանության տեսակի դեպքում ընտրվում է տվյալ իրադրությանն առավել համապատասխան թարգմանիչ և որոշվում պատվիրատուի հետ աշխատանքի ճիշտ կազմակերպման ուղիները:

Հաջորդական թարգմանության տեսակը հատուկ է պաշտոնական իրադարձություններին, որտեղ թարգմանությունը կատարվում է յուրաքանչյուր նախադասությունից կամ կարճ խոսքից հետո`1-5 րոպե տևողությամբ : Այդ պատճառով է, որ այս թարգմանությունը հաճախ երկարաձգում է հանդիպումների տևողությունը : Այս տեսակը կիրառվում է դատավարությունների, փոքր գիտաժողովների, խմբակային քննարկումների, դասընթացների և սեմինարների ժամանակ:

Համընթաց թարգմանության տեսակը չափազանց լուրջ, պատասխանատու և պարտադրող գործընթաց է, հիմնականում կիրառվում է բազմալեզու հանդիպումների ժամանակ, որտեղ արտաբերվող խոսքը թարգմանվում է 2-3 վայրկյան հապաղումով: Այս տեսակ թարգմանական ծառայությունը պահանջում է ձայնամեկուսիչ խցիկներում 2 կամ 3 թարգմանիչներից կազմված թիմերի աշխատանք: Թարգմանիչները խոսում են խոսափողով, իսկ տվյալ լեզվին չտիրապետող մասնակիցները լսում են ականջակալներով:

Շտապեք կապվել մեզ հետ` ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար: հեռ.` (374 10) 54 29 09, 54 09 14, 52 37 87, Էլ-փոստ. contact@ldt.am:

 
Լազարյան Դպրատուն | Ընդհանուր պայմաններ | Հաճախորդներ | Կապ