|
Լազարյան դպրատուն
ուսումնական կենտրոնն առաջարկում է օտար լեզուների` անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի, ռուսերենի, լեհերեն, իտալերենի, իսպաներենի, պարսկերենի, արաբերենի, չինարենի, թուրքերենի կարճատև և երկարատև դասընթացներ: Դասընթացները վարում են փորձառու և բարձր որակավորում ունեցող մասնագետներ` հատուկ ձեռնարկներով և մեթոդներով: Դասերն անցկացվում են ժամանակակից սարքավորումներով հագեցած հարմարավետ լսարաններում: Անհրաժեշտության դեպքում դասընթացները կարող են կազմակերպվել նաև պատվիրատուի հաստատությունում: Մեր կենտրոնը կազմակերպում է ինչպես խմբակային, այնպես էլ անհատական դասընթացներ:
Խումբը բաղկացած է 4-10 ուսանողներից:
Որպես լավագույն տարբերակ մենք առաջարկում ենք շաբաթական 3 պարապմունք 2,5 - 3 ժամ տևողությամբª կախված խմբի ուսանողների քանակից: Դասընթացների ժամանակ կիրառվում են ձայներիզներ և ուսումնական ֆիլմեր, որոնք օգնում են ամրապնդելու ուսանողների քերականական և լեզվական գիտելիքները:
Ընդհանուր տեղեկություններ օտար լեզուների դասընթացների վերաբերյալ
Օտար լեզուների ընդհանուր/խոսակցական դասընթացները նախատեսված են սկսնակից մինչև միջինից բարձր մակարդակների համար: Խմբակային պարապմունքի տևողությունը 3 ժամ է, անհատական պարապմունքինը` 1.5 ժամ:
Դասընթացներն ուղղված են այնպիսի լեզվական ունակությունների զարգացմանն, ինչպիսիք են քերականություն, ընթերցանություն, լսողություն, բանավոր և գրավոր խոսք:
- Սկսնակ`
24 պարապմունք
- Տարրական`
35 պարապմունք
- Միջինից ցածր`
40 պարապմունք
- Միջին`
40 պարապմունք
- Միջինից բարձր`
40 պարապմունք
Խմբակային պարապմունքների 1 դասի արժեքը 2000 դրամ է:
Անհատական 1 դասընթացի արժեքը 2500 դրամ է:
Առաջարկում ենք նաև
Բիզնես անգլերենի
դասընթացներ այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են անգլերենով լիարժեք օգտագործել իրենց գործնական կարողություններն ինչպես գրասենյակում, այնպես էլ դրանից դուրսª տարբեր սոցիալական հարաբերություններում: Դասընթացը նպատակ ունի զինել սովորողներին լեզվական և գործնական այնպիսի հմտություններով, որոնք անհրաժեշտ կլինեն տարբեր հարցերի մեկնաբանման և քննարկման ժամանակ:
Բիզնես անգլերենի
դասընթացն ունի հետևյալ մակարդակները`
-
Տարրական`
26 պարապմունք
-
Միջինից ցածր`
30 պարապմունք
-
Միջին`
30 պարապմունք
-
Միջինից բարձր`
26 պարապմունք
Խմբակային պարապմունքի տևողությունը 3 ժամ է, անհատական պարապմունքինը` 1.5 ժամ:
Բիզնես անգլերենի 1 պարապմունքի արժեքն է 3500 դրամ:
|