|
Հոգնել եք լարված աշխատանքից ու դեռ տնային գործերն էլ Ձեզ են սպասում: Այսպիսի ծանրաբեռնվածության պատճառով Դուք ի վիճակի չեք բավարար ժամանակ հատկացնելու Ձեր երեխային` օգնելու կատարել տնային առաջադրանքները, հաղթահարել անհաջողությունները: Դիմեք Լազարյան Դպրատուն, և մենք կազատենք Ձեզ ամենօրյա այդ լուրջ ու պատասխանատու հոգսերից:
Դպրատունն առաջարկում է I – IV դասարանների աշակերտների դասապատրաստման իր ծառայությունները և երաշխավորում Ձեր երեխայի առաջադիմությունը:
Տարրական դասարաններում է, որ երեխայի մոտ ձևավորվում է սեր ուսման հանդեպ, ինքնուրույն աշխատելու և մտածելու կարողություն, պարտաճանաչություն, պատասխանատվության զգացում:
Սրանք են այն առաջնային հատկանիշները, որոնք կարևոր են Ձեր երեխայի` որպես մարդ-անհատի ձևավորման համար:
Մեր կենտրոնը դասապատրաստման գործընթացին զուգահեռ իր մշակած հատուկ մեթոդներով` խաղեր, զրույցներ, կինոֆիլմերի և մուլտֆիլմերի դիտում, քննարկում, էքսկուրսիաներ, ընթերցումներ, օգնում է ձեր փոքրիկի անհատականության ճիշտ ձևավորմանը:
Վստահեք մեր փորձառու մանկավարժներին և Ձեր փոքրիկը հաճելիորեն կզարմացնի Ձեզ իր նկատելի ձեռքբերումներով:
|