Armenian English French Russian
Գլխավոր | Հայերենի Դասընթացներ | Օտար լեզուների դասընթացներ | Թարգմանական ծառայություններ
Դասընթացներ
Գրավոր թեստի եւ բանավոր հարցման հիման վրա ուսանողները բաժանվում են համապատասխան խմբերի, որոնց քանակը 10- ից չի գերազանցում: Դասընթացները նախատեսված են բոլոր նրանց ...
Մանրամասն >>
Գրանցում
Եթե դուք արդեն կատարել եք դասընթացի ընտրությունը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը եւ սեղմել "Register" կոճակը: Մենք ձեր գրանցումը կհաստատենք էլ.փոստով: Խնդրվում է ձեւը ...
Մանրամասն >>
Կապ
Հասցե` Երեւան Սայաթ-Նովա 21ա
Հեռ./Ֆաքս` (374 10) 54-29-09, 54 09 14, 52-37-87
Էլ. փոստ` contact@ldt.am
 
Տոներ և հիշատակի օրեր
Դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 6-ը` Ծննդյան տոներ եւ Ամանոր, որոնցից ոչ աշխատանքային օրեր են` Դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը (Ամանոր) եւ հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ եւ ...
Մանրամասն >>
Հայաստան և հայեր
Հայաստանի Հանրապետությունը լեռնային երկիր է, որը գտնվում է Հարավային Կովկասում:
Այն ԱՊՀ կազմում է եւ զբաղեցնում է 29.800 քառ.կմ, ունի մոտ 3 000 000 բնակչություն:

Հայաստանի մայրաքաղաք Երեւանի բնակչությունը 1,2 միլիոն է: Հայաստանը նախագահական Հանրապետություն է, որի օրենսդիր մարմինը Ազգային ժողովն է:
Հայաստանի կրոնը քրիստոնեությունն է, եկեղեցին` Հայ առաքելական:

Պետական լեզուն հայերենն է, որով խոսում է բնակչության բացարձակ մեծամասնությունը:

Հայերը կազմում են բնակչության 97%-ը, 3 %-ը եզդիներ, քրդեր, ռուսներ եւ այլ ազգություններ են:
Հայաստանի ազգային արժույթը դրամն է, որը շրջանառության մեջ է մտցվել 1993 թվականի նոյեմբերից:

Հայ ժողովրդի արմատները գալիս են խոր հնադարից: Հայերի հայրենիքը` Հայկական լեռնաշխարհը, թույլ տվեց հայերին ապրել եւ գործել հարեւան ժողովուրդների` շումերների, խեթերի, ասորիների, պարսիկների եւ հույների հետ մեկտեղ:

Ամբողջ պատմության ընթացքում հայերը ստեղծել են ինքնատիպ մշակութային ժառանգություն` ներկայացված ճարտարապետական եկեղեցիներով, մանրանկարչությամբ, հարուստ բնագրերով եւ գրականությամբ: Նշենք նաեւ, որ 301 թվականին առաջինը Հայաստանը ընդունեց քրիստոնեությունը եւ գոյատեւեց մինչ այսօր` չնայած մազդեիզմի, իսլամի եւ կոմունիզմի ճնշմանը:
Այսօր հայերենով խոսում են ավելի քան 7.000.000 հայեր: Հայերենի ինքնատիպ այբուբենը, որը ստեղծվել է 1600 տարի առաջ, թույլ է տալիս ներթափանցել հայ ժողովրդի պատմության եւ մշակույթի խորքերը:

 
Գլխավոր | Աշխատանքային փորձառություն | Դասապատրաստում | Ընդհանուր պայմաններ | Կապ