Դասընթացներ
Գրավոր թեստի և բանավոր հարցման հիման վրա ուսանողները բաժանվում են համապատասխան խմբերի, որոնց քանակը 6-ից չի գերազանցում: Դասընթացները նախատեսված են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են խոսել հայերեն:
Ավելին
Գրանցում
Եթե դուք արդեն կատարել եք դասընթացի ընտրությունը, խնդրում ենք լրացնել գրանցման ձևը և սեղմել "Register" կոճակը: Մենք Ձեր գրանցումը կհաստատենք էլ.փոստով: Խնդրվում է ձևը լրացնել լատինական տառերով:         
Ավելին
Կապ
Հասցե: ՀՀ, Երևան Հեռ. (+374) 91 43 73 90   Էլ. փոստ ՝ contact@ldt.am  
Ավելին

Թարգմանություններ » Խմբագրում և սրբագրում

Մենք կօգնենք Ձեզ խմբագրել և սրբագրել Ձեր գրքերը, հոդվածները, զեկուցումները, պայմանագրերը, ձեռնարկները, կատալոգները և բրոշյուրները, եթե Դուք այդ անելու ժամանակ չունեք: Թարգմանության խմբագրումը անկախ է թարգմանության գործընթացից. այն իրականացվում է լեզվակիր-մասնագետի կողմից, որը նաև մասնագիտացված է թարգմանվող նյութի ոլորտում: Խմբագրումը մեկ այլ թարգմանչի կողմից բնագրի վերանայումն է` համոզվելու համար, որ այն լիովին ճիշտ է հասկացվել և թարգմանվել:

Սրբագրումը ուղղագրական, կետադրական, քերականական և ոճական սխալների ուղղումն է:

Խմբագրելով կամ սրբագրելով տեքստը` մենք կարող ենք վերադարձնել ձեր փաստաթուղթը համապատասխան մեկնաբանություններով` կցված գունային երանգով ընդգծված ուղղումներով, որոնք ձեզ կօգնեն հեշտությամբ տարբերակել մեր կողմից կատարված փոփոխությունները: Ի լրումն այս ամենի` մենք ձեզ կտրամադրենք տեքստի վերջնական խմբագրված կամ սրբագրված տարբերակը` կատարված փոփոխություններով և առանց գունային երանգով ընդգծված ուղղումների:

Խմբագրման գինը կազմում է թարգմանության ընդհանուր գնի 50%:

Սրբագրման գինը կազմում է թարգմանության ընդհանուր գնի 30%: 

 

Ոլորտ 

Խմբագրման գներ 

Սրբագրման գներ 

Տեղեկատվական և հեռահաղորդակցման 

3000AMD 

1800AMD

Տնտեսագիտական և ֆինանսական

3250AMD

1950AMD

Տեխնիկական և արդյունաբերական

3250AMD

1950AMD

Իրավաբանական և օրենսդրական

3250AMD

1950AMD

Բժշկական

3750AMD

2250AMD

Լրագրային և հրատարակչական

3000AMD

1800AMD

Ինտերնետ կայքերի

3250AMD

1950AMD

 

Գները սահմանված են 1 էջի համար: 

Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար: 

հեռ.` (+ 374 060) 441 441: Էլ-փոստ` contact@ldt.am