|
"Լազարյան Դպրատունը" հիմնադրվել է 2005 թվականին` հայերեն գրերի ստեղծման 1600-ամյա հոբելյանի առթիվ: Դպրոցը գտնվում է Հայաստանի մայրաքաղաքում` Երեւանի կենտրոնում:
Մեր դպրոցի ինքնատիպությունն այն է, որ հայերեն խոսել, կարդալ եւ գրել սովորելու հետ մեկտեղ մեր ուսանողները գիտելիքներ են ձեռք բերում Հայաստանի մշակույթի, պատմության եւ արվեստի մասին:
Մեր դասախոսները յուրահատուկ մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր ուսանողի հանդեպ, իսկ հարմարավետ դպրոցը եւ բարյացակամ մթնոլորտը թույլ են տալիս ուսանողին` արագ ընտելանալու իրենց համար նոր երկրի անծանոթ միջավայրին:
Դասընթացները վարում են փորձառու մանկավարժներ, որոնք ունեն համալսարանական կրթություն եւ մեծ փորձ հայոց լեզուն` որպես օտար լեզու ուսուցանելու գործում: Մանկավարժների ընտրության ժամանակ հաշվի է առնվել լեզվի ուսուցման գործընթացին ուսանողներին ներգրավելու եւ հետաքրքրելու նրանց ընդունակությունը:
Դասընթացները հաճախ կազմակերպվում են թանգարաններում, թատրոններում, բնության գրկում, պատմության, գրականության եւ մշակույթի հուշարձանների մոտ:
"Լազարյան Դպրատունը" բարձր որակ եւ յուրաքանչյուր ուսանողին յուրահատուկ մոտեցում ապահովող հայոց լեզվի ուսուցման կենտրոն է:
Բազմազան տեղեկատվական տեքստերով եւ մատչելի ու հետաքրքիր քերականական վարժություններով հարուստ դասագրքերը հիանալի հնարավորություն են ընձեռում սովորողին` ծանոթանալու Հայաստանի պատմությանն ու մշակույթին:
|